Աշխարհի 1978 թվականի առաջնության կիսաեզրափակիչ խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրում միմյանց հետ մրցեցին Հոլանդիան ու Իտալիան: Վերջին տուրից առաջ Հոլանդիան ու Իտալիան 3-ական միավորով գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: Գերմանիան ուներ՝ 2, իսկ Ավստրիան՝ 0 միավոր:
Խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմն Աշխարհի առաջնության եզրափակիչին մասնակցելու հնարավորություն կստանար:
ՀՈԼԱՆԴԻԱ – ԻՏԱԼԻԱ 2-1 (0-1)
0-1 Էռնի Բրանդս (19, ինքնագոլ)
1-1 Էռնի Բրանդս (49)
2-1 Արի Հաան (76)