Երկրորդ համաշխարհային պատերազմից 11 տարի անց ԽՍՀՄ-ը` Գերմանիան նորից լքեց հաղթանակած (VIDEO)

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 10 տարի անց՝ 1955 թվականի օգոստոսի 21-ին նախկին ԽՍՀՄ-ի հավաքականն իր պատմության ամենահիշարժան և ամենապատմական խաղերից մեկում՝ Մոսկվայում, 3-2 հաշվով հաղթեց Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության ազգային թիմին:

Կողմերը պայմանավորվել էին 1 տարի անց հանդիպել արդեն Գերմանիայում:

1956 թվականի սեպտեմբերի 15-ին թիմերը մրցեցին Հանովերի «Նիդերզակսեն» մարզադաշտում և խաղին հետևում էր 86.000 հանդիսական: Գերմանացիները լի էին վրեժխնդիր լինելու վճռականությամբ, ինչպես 1 տարի առաջ կրած պարտության, այնպես էլ՝ 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմում:

Թիմերին խաղադաշտ դուրս բերեցին լեգենդար ֆուտբոլիստներ ՝ թիմերի ավագներ Ֆրից Վալտերն ու Իգոր Նետտոն: Մեկնարկային 5 րոպեների ընթացքում թիմերը խփած գնդակներով փոխանակվեցին: Գոլերի հեղինակներ դարձան Էդուարդ Ստրելցովն (3) ու Վիլլի Շրյոդերը (5): Դեռ 36-րդ րոպեին խորհրդային ֆուտբոլիստները կրկին հաշվի մեջ առաջ անցան: 36-րդ րոպեին Վալենտին Իվանովի խփած գնդակը վճռեց մրցավեճի ելքը՝ 1-2:

Ինչպես 1945 թվականի մայիսի 9-ին, այնպես էլ դրանից 11 տարի անց ԽՍՀՄ-ը Գերմանիան լքեց հաղթանակած:

ԳՖՀ – ԽՍՀՄ  1:2 (1:2)

0-1  Էդուարդ Ստրելցով (3)
1-1  Վիլլի Շրյոդեր (5)
1-2  Վալենտին Իվանով (36)

Ներկայացնում ենք ԳՖՀ – ԽՍՀՄ պատմական խաղի առաջին կեսը, ստորև նաև՝ հանդիպման երկրորդ խաղակեսը:

ԳՖՀ – ԽՍՀՄ պատմական խաղի երկրորդ խաղակեսը.