ՈՒԵՖԱ-ն հրապարակեց Չեմպիոնների Լիգայի խաղերի վերսկսման ժամկետները

ՈւԵՖԱ-ն մտադիր է Չեմպիոնների Լիգայի խաղերն անցկացնել օգոստոսին: Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, 1/8-րդ եզրափակիչ փուլի «Յուվենտուսի» և «Լիոնի» միջև պատասխան խաղը ծրագրվում է անցկացնել օգոստոսի 8-ին՝ սանիտարահիգիենիկ բոլոր նորմերի պահպանման պայմանով: Իր առաջին խաղում «Լիոնը» հաղթել էր «Յուվենտուսին»՝ 1-0:

Քառորդ եզրափակիչում «ՊՍԺ»-ի առաջին խաղը տեղի կունենա օգոստոսի 10-12-ը: 1/8-րդ եզրափակիչում փարիզյան ակումբը պայքարից դուրս էր թողել Դորտմունդի «Բորուսիային» (1-2; 2-0):

Այս ծրագրերի մասին ՈՒԵՖԱ-ն տեղեկացրել է եվրոպական ակումբների ղեկավարների հետ խորհրդաժողովում՝ հիշեցնելով նաև, որ ազգային առաջնություններն արդեն պետք է ավարտված լինեն մինչ Եվրագավաթային մրցաշարերի մեկնարկը: