OLIMPIC GAMES-1996. Նիգերիա – Բրազիլիա` 4-3 (1-3) կիսաեզրափակիչ խաղն ամբողջությամբ (VIDEO)

1996 թվականի Օլիմպիական խաղերն անցկացվեցին ամերիկյան Ատլանտա քաղաքում: Ֆուտբոլային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումներից մեկը կայացավ «Սփիրոս Լուիս» մարզադաշտում, ուր միմյանց հետ մրցեցին նիգերիացիներն ու մրցաշարի գլխավոր ֆավորիտները՝ բրազիլացիները:

Խաղն իրավամբ դասվեց օլիմպիական ֆուտբոլի պատմության ամենադիտարժան խաղերի շարքին: Աֆրիկացիներն առաջին կեսից հետո պարտվելով 1-3, հանդիպման վերջին րոպեին կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակի 3-րդ րոպեին Ոսկե Գոլի օգնությամբ նաև հաղթանակ կորզել:

ՆԻԳԵՐԻԱ (4-4-2). Ջոզեֆ Դոսու – Սելեստին Բաբայարո, Տարիբո Վեստ, Օկեչուկվու Ուչե, Մոբի Օպարակու (Ուիլսոն Օրումա, 83) – Նվանկվո Կանու, Գարբա Լավալ, Ջեյ-Ջեյ Օկոչա, Էմանուել Ամունիկե (Վիկտոր Իկպեբա, 46) – Դանիել Ամոկաշի, Տիջանի Բաբանգիդա (Տեսլիմ Ֆատուսի, 68):

ԲՐԱԶԻԼԻԱ (4-3-1-2). Դիդա – Զե Մարիա, Ալդաիր, Ռոնալդո Գուեյրո, Ռոբերտո Կառլոս – Ամարալ, Զե Էլիաս, Ֆլավիո Կոնսեյսաո – Ժունինյո (Ռիվալդո, 67) – Ռոնալդո (Սավիո, 85), Բեբետո:

ՆԻԳԵՐԻԱ – ԲՐԱԶԻԼԻԱ 4-3 (1-3, 3-3, Ոսկե գոլ)

0-1  Ֆլավիո Կոնսեյսաո (1)
1-1  Ռոբերտո Կառլոս (20, ինքնագոլ)
1-2  Բեբետո (28)
1-3  Ֆլավիո Կոնսեյսաո (38)
… … Ջեյ-Ջեյ Օկոչա (Նիգերիա, 63՝ չիրացված 11 մետրանոց)
2-3  Վիկտոր Իկպեբա (78)
3-3  Նվանկվո Կանու (90)
4-3  Նվանկվո Կանու (93, Ոսկե  գոլ)

Ներկայացնում ենք Նիգերիա – Բրազիլիա` 4-3 կիսաեզրափակիչ փուլի խաղն ամբողջությամբ.

⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️

https://youtu.be/0e_aZsLkhOg?t=143