Գերմանիայի գավաթի 2013/2014 խաղարկության եզրափակիչ հանդիպումը կայացավ Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում, ուր միմյանց հետ մրցեցին երկրի դրոշակակիրները՝ Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր:
Հանդիպման հիմնական ժամանակում խաղի հաշիվն այդպես էլ չբացվեց: Լրացուցիչ ժամանակում մյունխենցիներին հաջողվեց կոտրել մրցակցի դիմադրությունը: 107-րդ րոպեին Արյեն Ռոբբենը «Բավարիային» հաշվի մեջ առաջ մղեց, իսկ լրացուցիչ ժամանակի ավարտից հաշված վայրկյաններ առաջ աչքի ընկավ Թոմաս Մյուլերը:
«ԲՈՐՈՒՍԻԱ» (Դորտմունդ) – «ԲԱՎԱՐԻԱ»` 0-2 (0-0, 0-0)
0-1 Արյեն Ռոբբեն (107)
0-2 Թոմաս Մյուլեր (120+3)
Ներկայացնում ենք «Բորուսիա» (Դորտմունդ) – «Բավարիա» Գավաթի եզրափակիչ խաղն ամբողջությամբ
⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️
https://youtu.be/pFM34k0Enp0?t=1