Նեյմարի մայրը լքեց իր 22-ամյա սիրեցյալին շատ լուրջ պատճառով

«Պարի Սեն-ժերմենի» ֆուտբոլիստ Նեյմարի մայրը՝ Նադին Գոնսալվեշը, լքեց իր կիբերմարզիկ սիրեցյալին: Ինչպես տեղեկացնում է O Dia-ն, Նեյմարի մայրը լքել է 22-ամյա Տյագու Ռամոսին վերջինիս անցյալի պատճառով: Տղան պոլիգամ հարաբերություններ է ունեցել տղամարդկանց հետ, այդ թվում նաև Նեյմարի խոհարարի հետ:

Նույն աղբյուրը հայտնում է, որ Տյագուն ապրիլի 19-ին վերադարձել է իր տուն: Տղայի ընկերները վստահ են, որ նա և Նադին մի փոքր որոշել են հանգստանալ իրարից:

22-ամյա Ռամոսը հանդես է գալիս Free Fire մրցաշարի 4k Easy թիմի Արքայական մարտերում: Սա նախատեսված է բջջային հեռախոսների համար և շատ մեծ մասսայականություն է վայելում Բրազիլիայում: