Լեհաստանում և Ուկրաինայում անցկացված Եվրոպայի 2012 թվականի առաջնության կիսաեզրափակիչում միմյանց հետ մրցեցին մրցաշարի ֆավորիտներից երկուսը՝ Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները:
Դոնեցկում կայացած հանդիպման հիմնական ժամանակում խփված գոլեր չգրանցվեցին: Խաղի հաշիվը չբացվեց նաև լրացուցիչ ժամանակի 30 րոպեների ընթացքում: Արդյունքում՝ այս զույգից հաղթողը որոշվեց ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:
ԻՍՊԱՆԻԱ – ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 0-0 (0-0, 0-0, 11 մետրանոցներով՝ 4-2)
Ներկայացնում ենք Իսպանիա – Պորտուգալիա կիսաեզրափակիչ խաղն ամբողջությամբ.
https://youtu.be/ftSBMXxFa4o?t=2