Ֆուտբոլի կանանց 2021 թվականի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է

ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ ֆուտբոլի կանանց 2021 թվականի առաջնությունը հետաձգվել է: Մրցաշարը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 6-ից 31-ը՝ Անգլիայում:

«Տղամարդկանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը` EURO 2020-ը հետաձգելիս, մենք հասկացանք, որ այն կարող է ազդել ֆուտբոլի կանանց Եվրոպայի 2021 թվականի առաջնության վրա: Իսկ մենք ցանկանում ենք ամեն բան անել, որ կանանց ֆուտբոլը մասսայականություն և հաջողություն ունենա:

Կանանց EURO 2021-ը տեղափոխելով 2022 թվական, ենթադրում է, որ դա այդ տարվա ամռան միակ նշանակալի ֆուտբոլային միջոցառումը կլինի և այն կստանա իրեն արժանի ուշադրությունը», – հայտարարել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերին: