Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Էմմանուել Ադեբայորը բացատրել է, թե ինչու կորոնավիրուսի համավարակի պայմաններում ընդհանրապես ոչնչով չի օգնում իր հարազատ Լոմե քաղաքին:
«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ես գումարային օգնություն չեմ տրամադրում, հանգի´ստ թողեք ինձ: Ես անում եմ այն, ինչ ուզում եմ:
Դուք կարող եք ինձ համեմատել Դիդյե Դրոգբայի կամ Սամուել Էտո’Օյի հետ, բայց ես՝ ես եմ:
Ես Էմմանուել Ադեբայորն եմ: Ես միշտ անելու եմ այն, ինչ ուզում եմ», – ասել է Ադեբայորը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում տոգոլեզցի հարձակվողը հանդես է եկել «Մեց», «Մոնակո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Ռեալ», «Թոթենհեմ» և մի շարք այլ թիմերի կազմերում: Ադեբայորն իր երկրի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 87 հանդիպման՝ դառնալով 32 գոլի հեղինակ: