ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերն առաջարկել է կասեցնել Աշխարհի 2022 թվականի առաջնությունը Կատարում անցկացնելու որոշումը և տեղափոխել այն մեկ այլ երկիր:
«Գուցե Գերմանիայո՞ւմ: Չէ, էդպես կստացվի երկու անընդմեջ մրցաշար Եվրոպայում՝ Ռուսաստանի 2018 թվականի Աշխարհի առաջնությունից հետո:
Ճապոնիան լավ տարբերակ է, բայց ըստ իս՝ լավագույն տարբերակն ԱՄՆ է: Այստեղ է անցկացվելու 2026 թվականի Աշխարհի առաջնությունը՝ Մեքսիկայի և Կանադայի հետ համատեղ: Եվ հետո, Միացյալ նահանգներն ունեն այս փորձը դեռ 1994 թվականից», – ասել է Բլատերը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսին Բլատերը հայտարարեց, որ Կատարն Աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը վաստակել է խարդախության ճանապարհով: Այն, որ 2022 թվականի Մունդիալն անցկացվելու է Կատարում, հայտարարվել էր դեռ 2010 թվականին. Այդ ժամանակ Բլատերը դեռ ՖԻՖԱ-ի նախագահ էր: