Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 10 տարի անց՝ 1955 թվականի օգոստոսի 21-ին կայացավ նախկին ԽՍՀՄ-ի հավաքականի ամենահիշարժան և ամենապատմական խաղերից մեկը: Հայտնի մասնագետ Գավրիլ Կաչալինի գլխավորությամբ ԽՍՀՄ հավաքականը մրցեց Աշխարհի գործող չեմպիոն՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության ազգային թիմի հետ: Խաղը կայացավ Մոսկվայի «Դինամո» մարզադաշտում և խաղին ներկա էր շուրջ 70.000 հանդիսական:
Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը խփած մեկական գնդակով փոխանակվեցին: Նիկոլայ Պարշինի խփած գոլին պատասխանեց լեգենդար Ֆրից Վալտերը: Ընդմիջումից անմիջապես հետո Հանս Շեֆերն արդեն գերմանացիներին հաշվի առաջ մղեց` 1-2: 69-րդ խորհրդային ֆուտբոլիստները վերականգնեցին հաշվի հավասարությունը: Աչքի ընկավ Անատոլի Մասլյոնկինը, իսկ 4 րոպե անց լեգենդար Անատոլի Իլյինը գրավելով հյուրերի դարպասը՝ արձանագրեց վերջնական արդյունքը՝ 3-2:
Ինչպես 1945 թվականի մայիսի 9-ին, այնպես էլ դրանից 10 տարի անց՝ 1955 թվականի օգոստոսի 21-ին, ԽՍՀՄ-ը հաղթեց Գերմանիային: Թիմերը պայմանավորվեցին 1 տարի անց հանդիպել արդեն Գերմանիայում: Այդ խաղի մասին՝ քիչ անց:
ԽՍՀՄ – ԳՖՀ 3:2 (1:1)
1-0 Նիկոլայ Պարշին (16)
1-1 Ֆրից Վալտեր (29)
1-2 Հանս Շեֆեր (52)
2-2 Անատոլի Մասլյոնկին (69)
3-2 Անատոլի Իլյին (73)
Ներկայացնում ենք ԽՍՀՄ – ԳՖՀ պատմական խաղի մասին պատմող տեսանյութը.