ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել աշխարհի ակումբային առաջնության անցկացման վերաբերյալ

ՖԻՖԱ-ն դիտարկում է աշխարհի ակումբային առաջնությունը 2022 թվականի հունիսին անցկացնելու տարբերակը: Այս մասին հայտնում է As-ը:

Մրցաշարը պետք է տեղի ունենար 2021 թվականի հունիսին՝ Չինաստանում, սակայն այն հետաձգվել է, քանի որ 2021 թվականին տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը:

Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվելու է նոր ձևաչափով: Մրցաշարին կմասնակցեն արդեն 24 ակումբներ, և այն տեղի կունենա յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ: