Ռոնալդոյի յուրահատուկ շնորհավորանքը Ռոբերտո Կառլոսին (ՖՈՏՈ)

Ապրիլի 10-ին Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսի ծննդյան օրն էր: Բրազիլացի պաշտպանը դարձավ 47 տարեկան:

Ռոբերտո Կառլոսի հետ խաղային դրվագների ջերմ լուսանկարներ է հրապարակել բրազիլացի Ռոնալդոն՝ շնորհավորելով իր երբեմնի թիմակցին հետևյալ գրությամբ.

«260 խաղ միասին: Դու իմ կարիերայի լավագույն խաղընկերն ես և լավագույն ընկերներից մեկը, որ ֆուտբոլն ինձ տվել է: Շնորհավորում եմ եղբայր», – գրել է Ռոնալդոն:

https://www.instagram.com/p/B-zaD11HgVK/?utm_source=ig_web_copy_link