Չեմպիոնների Գավաթի 1967/68 խաղարկության եզրափակիչում միմյանց հետ մրցեցին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու պորտուգալական «Բենֆիկան»: Ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի 13-րդ եզրափակիչ խաղը կայացավ Լոնդոնի «Ումեբլի» մարզադաշտում:
Լեգենդար Բոբի Չարլթոնն (#9) ու Ջորջ Բեսթն (#7) ընդդեմ Մարիո Կոլունայի (#7) և մեկ այլ լեգենդ՝ Էյսեբիոյի (#10):
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց, ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, իսկ ահա լրացուցիչ ժամանակի 30 րոպեների ընթացքում Մեթ Բասբիի սաները պորտուգալական ակումբին շանս չտվեցին: Պատմական այս եզրափակիչում դուբլ ձևակերպեց Բոբի Չարլթոնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջորջ Բեսթը:
«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ» – «ԲԵՆՖԻԿԱ» 4-1 (0-0; 1-1)
1-0 Բոբի Չարլթոն (53)
1-1 Խայմե դա սիլվա Գրասա (79)
2-1 Ջորջ Բեսթ (92)
3-1 Բրայան Կիդդ (94)
4-1 Բոբի Չարլթոն (99)
Ներկայացնում ենք «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բենֆիկա» խաղն ամբողջությամբ.
https://youtu.be/JRlHw-y6AFI?t=4