WORLD CUP-1986. Բրազիլիա – Ֆրանսիա՝ 1-1 (3-4) քառորդ եզրափակիչ փուլի խաղն ամբողջությամբ (VIDEO)

Աշխարհի 1986 թվականի առաջնությունն անցկացվեց Մեքսիկայում: Քառորդ եզրափակիչ փուլի խաղերից մեկում միմյանց հետ մրցեցին չեմպիոնի թեկնածու թիմերից երկուսը՝ Բրազիլիան ու Ֆրանսիան: Խաղը կայացավ Գվադալահարայում:

Տելե Սանտանայի թիմն ընդդեմ Անրի Միշելի թիմի: Մի կողմից Ալեմաոն, Սոկրատեսը, Զիկոն և Կարեկան, իսկ մյուս կողմից՝ Ալան Ժիրես, Դոմինիկ Ռոշտոն, Ժան Տիգանան և Միշել Պլատինին:

Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը խփած մեկական գնդակով փոխանակվեցին: Խաղավարտից 15 րոպե առաջ բրազիլիացիները կրկին կարող էին հաշվի մեջ առաջ անցնել, սակայն Զիկոն չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Արդյունքում՝ այս զույգից ուժեղագույնը որոշվեց ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ:

ԲՐԱԶԻԼԻԱ – ՖՐԱՆՍԻԱ` 1-1 (1-1)

1-0  Կարեկա (17)
1-1   Միշել Պլատինի (41)

Ներկայացնում ենք Բրազիլիա – Ֆրանսիա քառորդ եզրափակիչ փուլի խաղն ամբողջությամբ.

⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️

https://youtu.be/IZ6pRNMS4KE?t=15