ՖԻՖԱ-ն բարձրացրել է Օլիմպիադա 2021-ի ֆուտբոլիստների մասնակցության տարիքային շեմը

ՖԻՖԱ-ն փոփոխել է Օլիմպիադա 2021-ի օլիմպիական ֆուտբոլի մասնակցության տարիքային շեմը՝ 23 տարեկանից դարձնելով այն 24 տարեկան: Սա արվել է այն նպատակով, որպեսզի Օլիմպիադային կրկին կարողանան մասնակցել 1997 թվականի ծնվածներն ու ավելի փոքրերը: Վերջիններիս մասնակցությունը վտանգված էր, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Օլիմպիադա-2020-ը հետաձգվեց և կայանալու է 2021 թվականին:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի որոշմամբ, Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարում յուրաքանչյուր թիմ կարող է իր կազմում ներգրավել 23 տարին լրացրած երեքական ֆուտբոլիստ:

Օլիմպիական մրցաշարին մասնակցելու է 16 թիմ, որոնցից 14-ն արդեն հայտնի են. Արգենտինա, Բրազիլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ռումինիա, Նոր Զելանդիա, Եգիպտոս, Կոտ-դ’Իվուար, ՀԱՀ, Ավստրալիա, Սաուդյան Արաբիա, Հարավային Կորեա, ինչպես նաև երկու թիմեր ԿՈՆԿԱԿԱՖ-ից, որոնք պետք է որոշվեն որակավորման փուլում: