Կոլումբիայի հավաքականի մարզչական շտաբը կհրաժարվի աշխատավարձի մի մասից

Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռամոն Խեսուրունը հայտարարել է, որ հավաքականի պատրաստ է հրաժարվել աշխատավարձի մի մասից՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով: Հիշեցնենք, որ հավաքականը գլխավորում է պորտուգալացի մասնագետ Կարլուշ Կեյրուշը:

«Ամենասկզբից գլխավոր մարզիչն ու նրա օգնականները աշխատավարձերի մի մասից հրաժարվելու պատրաստակամություն հայտնեցին: Դեռևս դրա կարիքը չկա, բայց մենք շնորհակալ ենք գեղեցիկ ժեստի համար», – ասել է Խեսուրունը: