ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» տուգանեց 15.000, «Բավարիային»՝ 40.000, իսկ «Այաքսին»՝ 64.000 եվրո

ՈՒԵՖԱ-ն հրապարակեց ֆինանսական տույժի ընթարկված բոլոր թիմերի անունները, որոնք Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի վերջին հանդիպումների ժամանակ տարբեր խախտումներ էին թույլ տվել:

Կատալոնական «Բարսելոնան»  Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի «Նապոլիի» հետ խաղի մեկնարկն ուշացնելու պատճառով տուգանվեց 15.000 եվրոյով:

Լոնդոնի «Թոթենհեմը» գերմանական «Լայպցիգի» հետ կայացած խաղում, նույն խախտման համար՝ նույն 15.000 եվրոն կվճարի: Եվս 5.000 եվրո տուգանվեց Ժոզե Մոուրինյոն, քանի որ հենց նրա պատճառով ուշացավ խաղի մեկնարկը:

Մյունխենի «Բավարիան» 20.000 եվրո կվճարի «Չելսիի» հետ խաղի ժամանակ երկրպագուների կողմից բացված ագրեսիվ բովանդակությամբ պաստառի համար: Գերմանական ակումբը ևս 20.000 եվրո կվճարի արդեն Լոնդոնում թիմի երկրպագուների ոչ վայել պահվածի պատճառով:

Մադրիդի «Ատլետիկոն» 24.000 եվրո տուգանվեց այն բանի համար, որ «Լիվերպուլի» հետ կայացած խաղի ժամանակ երկրպագուներն արգելափակել էին մարզադաշտի տրիբունաների մուտքերը:

«Լիվերպուլն» իր հերթին տուգանվեց 3.250 եվրոյով՝ երկրպագուների օգտագործած ճայթռուկի պատճառով:

Եվրոպա Լիգայի խաղարկությունում ամենամեծ տուգանքը ստացավ Ամստերդամի «Այաքսը»՝ 64.250 եվրո, իսպանական «Խետաֆեի» (0:2, 2:1) հետ կայացած խաղերում երկրապագուների ոչ վայել պահվածքի պատճառով: