ՈւԵՖԱ-ն նոր որոշում է պատրաստում Եվրագավաթների եզրափակիչների վերաբերյալ

ՈւԵՖԱ-ն մտադիր է ավարտին հասցնել եվրագավաթային մրցաշարերը` նախքան հաջորդ մրցաշրջանի մեկնարկը: Դիտարկվում է Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի եզրափակիչներն առանց հանդիսականների անցկացնելու տարբերակը:

Այսօր՝ ապրիլի մեկին ՈւԵՖԱ-ն հեռահար ժողով կանցկացնի, որի ժամանակ կքննարկվեն ֆուտբոլիստների պայմանագրերի և տրանսֆերային պատուհանի ժամկետների հարցերը:

Մրցաշրջանի մնացած հատվածի անցկացումը նույնպես քննարկվում է: ՈւԵՖԱ-ն և Պրեմիեր լիգան նույն դիրքորոշումն ունեն՝ մրցաշրջանը պետք է ավարտին հասցնել:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ներքին առաջնությունները կարող են ավարտվել օգոստոսին: