WORLD CUP-2010. Հոլանդիա – Իսպանիա՝ 0-1 եզրափակիչ խաղի տեսությունը (VIDEO)

Աշխարհի 2010 թվականի առաջնությունն առաջին անգամ անցկացվեց Աֆրիկա մայրցամաքում: Ավելի ստույգ՝ Հարավ-աֆրիկյան Հանրապետությունում:

Եզրափակիչ խաղը կայացավ Յոհանեսբուրգում, ուր միմյանց հետ մրցեցին հոլանդացիներն ու իսպանացիները: Հիմնական ժամանակի 90 րոպեների ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ խաղի 116-րդ րոպեին խփվեց եզրափակիչի միակ գնդակը: Իսպանական ֆուտբոլի պատմության մեջ ամենակարևոր գոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան:

ՀՈԼԱՆԴԻԱ – ԻՍՊԱՆԻԱ  0-1 (0-0; 0-0)

0-1  Անդրես Ինյեստա (116)