Աշխարհի 2010 թվականի առաջնությունն առաջին անգամ անցկացվեց Աֆրիկա մայրցամաքում: Ավելի ստույգ՝ Հարավ-աֆրիկյան Հանրապետությունում:
Եզրափակիչ խաղը կայացավ Յոհանեսբուրգում, ուր միմյանց հետ մրցեցին հոլանդացիներն ու իսպանացիները: Հիմնական ժամանակի 90 րոպեների ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ խաղի 116-րդ րոպեին խփվեց եզրափակիչի միակ գնդակը: Իսպանական ֆուտբոլի պատմության մեջ ամենակարևոր գոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան:
ՀՈԼԱՆԴԻԱ – ԻՍՊԱՆԻԱ 0-1 (0-0; 0-0)
0-1 Անդրես Ինյեստա (116)