UEFA. Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի եզրափակիչները նույնպես հետաձգվեցին

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում տեղեկացրել է, որ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի եզրափակիչները՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հետաձգվում են:

Հետաձգվելու է նաև կանանց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղը:

Ֆուտբոլային կառույցը խոստացել է հանդիպումների անցկացման նոր ժամկետների մասին լրացուցիչ տեղեկացնել: Աշխատանքային խումբը կուսումնասիրի հնարավոր բոլոր տարբերակները: