Կորոնավիրուսից մահացավ Վիտորիո Գրեգոտտին (Ֆոտոշարք)

Վիտորիո Գրեգոտտին՝ Իտալիայի ներկայիս ճարտարապետության հիմնադիրներից է: Նա ավելի քան 1500 նախագծերի հեղինակ է: Դրանց շարքում շատ են ֆուտբոլային նախագծերը:

80-ականների վերջում Գրեգոտտին նախագծեց «Լուիջի Ֆերրարիս» մարզադաշտը, որը հետագայում ընդգրկվեց Աշխարհի 1990 թվականի հանդիպումներ հյուրընկալած ստադիոնների շարքում: Այդ մարզադաշտը դեռ 1911 թվականին էին կառուցել, սակայն Աշխարհի առաջնության համար այն քանդեցին և տեղը նորը կառուցեցին: Ջենովական մարզադաշտում Մունդիալ 90-ի չորս խաղ կայացավ, իսկ այսօր այդ ստադիոնում իրենց խաղերն են անցկացնում են «Ջենովան» ու «Սամպդորիան»:

Վիտորիո Գրեգոտտին անմիջական մասնակցություն ունեցավ նաև Բարսելոնայի Օլիմպիական մարզադաշտի վերակառուցման գործում: Այդ մարզադաշտը դեռ 1927 թվականին է կառուցվել, սակայն հայտնի ճարտարապետի օգնությամբ դարձավ 1992 թվականի Օլիմպիական խաղերի գլխավոր ստադիոնը: 1997-2009թթ. այդ մարզադաշտում իր խաղերն էր անցկացնում «Էսպանյոլը»:

1989 թվականին Գրեգոտտին Ֆրանսիայում նախագծեց «Ստադ դե Կոստյերե» մարզադաշտը, որը տեղավորում է 18.000 ֆուտբոլասեր: Այսօր այդ ստադիոնում իր խաղերն է անցկացնում «Նիմը»:

Գրեգոտտիի կինը՝ Մարիանա Մացցան, նույնպես վարակված է կորոնավիրուսով և գտնվում է այն նույն հիվանդանոցում, որտեղ կյանքի վերջին օրերն անցկացրեց հայտնի ճարտարապետը:

Վիտորիո Գրեգոտտին՝ 92 տարեկան էր: