WORLD CUP-1990. Բրազիլիա – Արգենտինա՝ 0-1 եզրափակիչ խաղն ամբողջությամբ (VIDEO)

Աշխարհի 1990 թվականի առաջնությունն անցկացվեց Իտալիայում: 1/8-րդ եզրափակիչ փուլի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Թուրինի «Ստադիո դելլե Ալպի» մարզադաշտում, ուր միմյանց հետ մրցեցին առաջնության գլխավոր ֆավորիտները՝ բրազիլացիներն ու արգենտինացիները:

Ժորժինյոն, Ալեմաոն, Դունգան և Կարեկան ընդդեմ Օսկար Ռուջերիի, Խորխե Բուրուչագայի, Կլաուդիո Կանիջայի և Մարադոնայի:

Հենց Կանիջան դարձավ այս խաղի հերոսը՝ 80-րդ րոպեին բրազիլացիների դարպասն ուղարկելով միակ գնդակ:


ԲՐԱԶԻԼԻԱ – ԱՐԳԵՆՏԻՆԱ  0-1 (0-0)

0-1  Կլաուդիո Կանիջա (80)