Հայտնի են Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի եզրափակիչների անցկացման մոտավոր ժամկետները

ՈւԵՖԱ-ի այսօրվա խորհրդակցության ընթացքում որոշում կայացվեց նաև Եվրագավաթների եզրափակիչների վերաբերյալ: Խորհրդակցությունը կազմակերպվեց հեռակա տեսակապով և դրան մասնակցեցին ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները, Եվրոպական թիմերի Ասոցիացիայի (ECA) անդամները և Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների Միջզգային Ասոցիացիայի (FIFPro) ներկայացուցիչները:

Բոլորով ուսումնասիրելով իրավիճակը, դիտարկեցին Եվրագավաթների եզրափակիչները հունիսի վերջին շաբաթվա ընթացքում անցկացնելու տարբերակը, հաղորդում է Marca-ն:

Եվրո 2020-ը տեղափոխելու որոշումը հնարավորություն է տալիս վերընշված միջոցառումներն անցկացնել հունիսին: Մասնավորապես նշվում է, որ Եվրոպա Լիգայի եզրափակիչը կարող է անցկացվել հունիսի 24-ին, իսկ Չեմպիոնների Լիգայի վճռորոշ հանդիպումը՝ հունիսի 27-ին: