Պաշտոնական. Չեմպիոնների Լիգան և Եվրոպա Լիգան ժամանակավորապես դադարեցվեցին

ՈւԵՖԱ-ն հայտարարել է Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան դադարեցնելու մասին: Պատճառը կրկին կորոնավիրուսն է: Որոշումը կտարածվի մրցաշարերի 1/8-րդ եզրափակչի և մյուս փուլերի վրա: Չեղարկվում է նաև այդ 2 մրցաշարերի քառորդ եզրափակիչ փուլերի վիճակահանությունը, որը նախատեսված էր մարտի 20-ին:

Մարտի 17-ին ՈւԵՖԱ-ն ժողով կանցկացնի և կքննարկի Եվրո 2020-ը հետաձգելու հարցը: Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի անցկացումը կտեղափոխվի 2021 թվական:

Հիշեցնենք, որ վիրուսի պատճառով եվրոպական գրեթե բոլոր ազգային առաջնությունները դադարեցվել են: