«Լիվերպուլը» 2 անգամ դուրս է մնացել 1/8-րդ եզրափակչից՝ լինելով մրցաշարի գործող չեմպիոնը

Անգլիական «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում պարտվեց «Ատլետիկոյին»:

«Մերսիսայդցիները» 2-րդ անգամ են դուրս մնում այս փուլից՝ լինելով մրցաշարի գործող չեմպիոնը:

Առաջին անգամ դա եղել է 2005-2006 թվականների մրցաշրջանում, երբ անգլիական գրանդը զիջեց «Բենֆիկային»  (0:2, 0:1):