Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Սևիլիայի» և «Ռոմայի» միջև Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների: Հանդիպումը կայանալու է մարտի 12-ին և մեկնարկելու է Երևանի ժանակակով 21:55:
Պատճառը կորոնավիրուսի տարածման վտանգն է: Այս պահին Իսպանիայում կա կորոնավիրուսով վարակված մոտ 1.250 մարդ, իսկ զոհերի թիվը հասել է 30-ի։ Այն դեպքում, որ Իտալիայում զոհերի թիվն անցել է 470, իսկ վարակվածների թիվը գերազանցում է 9.200-ը:
Արդեն հիմա հայտնի է, որ այս թիմերի միջև կայանալիք պատասխան խաղը Հռոմում նույնպես անցկացվելու է առանց հանդիսականների: