Ջեյմս Միլները խոսել է «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղի մասին

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղի մասին:

«Կարծում եմ՝ «Բորնմութի» նկատմամբ տարած հաղթանակը մեզ վստահություն կտա: Գիտենք, թե որքան ուժեղ է մրցակիցը, բայց հույս ունենք, որ կկարողանանք ևս մեկ փայլուն երեկո անցկացնել Լիվերպուլում: Մեր մարզադաշտում, երկրպագուների աջակցության ներքո մենք կարող ենք լուծել հաջորդ փուլ անցնելու հարցը», – ասել է Միլները: