Ֆրանսիական «ՊՍԺ-ի» հարձակվող Կիլիան Մբապեն կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի Դորտմունդի «Բորուսիայի» հետ պատասխան խաղը:
Ֆրանսիացի հարձակվողը բաց է թողել թիմի վերջին մարզումը կոկորդի ցավի պատճառով: Մբապեի մասնակցությունը «Բորուսիայի» հետ խաղին հարցականի տակ է:
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա չորեքշաբթի օրը և կանցնի դատարկ տրիբունաների ներքո: