ՈւԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ առաջին խաղերի լավագույն գոլը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի երկրորդ գոլը ՊՍԺ-ի դեմ խաղում (2: 1) լավագույնն է ճանաչվել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ  եզրափակչի առաջին հանդիպումներում:

Մրցանակի համար պայքարում նորվեգացի հարձակվողն առաջ անցավ Ռեմո Ֆրոյերից և Յոսիպ Իլիչիչից (Ատալանտա), ինչպես նաև Դրիս Մերտենսից (Նապոլի):