Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղում «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ուղիղ կարմիր քարտ ստացավ: Մադրիդյան թիմը կբողոքարկի Ռամոսի կարմիր քարտը: Այս մասին հայտնում է Cadena Ser-ը:
Հիշեցնենք, որ մադրիդցիներն այդ խաղում զիջեցին անգլիական ակումբին՝ 1-2 հաշվով: