Թոմաս Մյուլեր. ««Չելսին Եվրոպայի լավագույն թիմը չէ»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Չելսիի» հետ խաղից առաջ խոսել է հակառակորդի մասին:

«Նրանք տաղանդավոր երիտասարդներ ունեն, որոնք կարող են մեզ դժվարություններ պատճառել: Մենք պետք է պատրաստվենք և լավ ուսումնասիրենք մրցակցին:

«Չելսին» Եվրոպայի լավագույն ակումբը չէ, և մենք չպետք է վախենանք նրանցից», – ասել է գերմանացին: