Փետրվարի 25-ին տեղի կունենան Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի հերթական երկու հանդիպումները: Դրանցից մեկը կկայանա Նեապոլում, ուր տեղի «Նապոլին» կհյուրընկալի «Բարսելոնային»:
Հայտնի է դարձել, որ խաղը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը՝ գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ: Նրան կօգնեն Մարկ Բորշն ու Շտեֆան Լուպը: VAR համակարգի աշխատանքը կղեկավարի Բաստիան Դանկերտը:
