Մի քանի աստղեր հայտնվել են Իսպանիայի Օլիմպիական հավաքականի հայտացուցակում

Իսպանիայի ֆուտբոլի Օլիմպիական հավաքականի նախնական հայտացուցակում են ընդգրկվել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան:

Նրանցից մեկը ստիպված կլինի լքել հայտացուցակը, քանի որ 23 տարեկանից բարձր տարիքում գտնվող 3 խաղացող կարող է լինել հայտացուցակում: