26-ամյա սերբ ֆուտբոլիստը հանկարծամահ է եղել մարզման ժամանակ

26-ամյա սերբ ֆուտբոլիստ Պրեդրագ Մենիցանինը մահացել է մարզման ժամանակ: Այս մասին հայտնում է novosti.rs-ը:

Աղբյուրի տեղեկություններով, խաղացողին շատ արագ բուժօգնություն են ցույց տվել. շտապ օգնությունը ժամանել է 3 րոպեի ընթացքում, սակայն փրկել չի հաջողվել: Երիտասարդ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Օբիլիչում»:

Ակումբի ներկայացուցիչների խոսքով՝ Մենիցանինը երբեք չի բողոքել իր առողջական վիճակից: Նույնը հաստատել է նաև ֆուտբոլիստի հայրը, ով դեպքի վայր է եկել անմիջապես կատարվածից հետո: