Ջեյմի Կարագերը խոսել է «Ատլետիկո» – «Լիվերպուլ» հանդիպման մասին

Անգլիական «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է Չեմպիոնների Լիգայի «Ատլետիկոյի» դեմ առաջին հանդիպման մասին:

«Թիմը նման չէր իրեն: Անկեղծ պետք է լինել և խոստովանել` հիասթափեցնող խաղ էր:

«Լիվերպուլը» շատ լավ գիտեր, թե որտեղ է անցկացվելու այս հանդիպումը: Նրանք պետք է պատրաստ լինեին Սիմեոնեի մարտավարությանը: Նրանք խիտ պաշտպանական գոտիներ են ստեղծում և «չորացնում» են խաղը», – ասել է պաշտպանը:

Հիշեցնենք, որ հանդիպման միակ գոլը հեղինակեց «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը: