ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՎԱԹ – 1972/73. «Այաքս» – «Բավարիա»՝ 4-0 քառորդ եզրափակիչն ամբողջությամբ (VIDEO)

Չեմպիոնների Գավաթի 1972/73 խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում միմյանց հետ մրցեցին «Այաքսն» ու «Բավարիան»:

Յոհան Կրոյֆն ընդդեմ Ֆրանց Բեկենբաուերի: Ջոնի Ռեպը, Յոհան Նեսկենսն ու Ռուդ Կրոլն ընդդեմ Զեպ Մայերի, Ուլի Հյոնեսի և Գերդ Մյուլերի:

«Այաքսն» այդ ժամանակ հանդիսանում էր Չեմպիոնների Գավաթի վերջին երկու տարիների գավաթակիրը:  Ամստերդամում կայացած առաջին խաղում հոլանդական ակումբը մրցակցին շանս չտվեց: Եթե առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց, ապա ընդմիջումից հետո տանտերերը «Բավարիայի» դարպասը 4 գնդակ ուղարկեցին: Դուբլի հեղինակ դարձավ Արի Հաանը, իսկ խաղավերջում աչքի ընկավ Յոհան Կրոյֆը:

Պատասխան խաղում «Այաքսը» չնայած կրած պարտությանը (1-2), այդուհանդերձ, դուրս եկավ հաջորդ փուլ՝ հետագայում հասնելով եզրափակիչ և 3-րդ անգամ անընդմեջ նվաճելով Չեմպիոնների Գավաթը:

«ԱՅԱՔՍ» – «ԲԱՎԱՐԻԱ» 4-0 (0-0)
1-0  Արի Հաան (53)
2-0  Գերի Մյուրեն (68)
3-0  Արի Հաան (70)
4-0  Յոհան Կրոյֆ (89)

Ներկայացնում ենք «Այաքս» – «Բավարիա» խաղն ամբողջությամբ.