«Պարի Սեն-Ժերմենը» Դորտմունդի «Բորուսիայի» հետ պատասխան խաղում 2 կորուստ կունենա

Ֆրանսիական «ՊՍԺ-ի» 27-ամյա իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին ու 28-ամյա բելգիացի պաշտպան Տոմաս Մենյեն բաց կթողնեն գերմանական թիմի հետ պատասխան տնային հանդիպումը որակազրկման պատճառով:

Հիշեցնենք, որ առաջին խաղում գերմանական թիմը հաղթեց՝ 2-1 հաշվով:

«ՊՍԺ» – «Բորուսիա» Դորտմունդ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին: