Փետրվարի 18-ին կմեկնարկի Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլը: Ահա եւ ՈՒԵՖԱ-ն նշանակել է առաջին երկու հանդիպումների մրցավարներին:
Դորտմունդում կայանալիք «Բորուսիա» – «Պարի Սեն-Ժերմեն» խաղը կսպասարկի իսպանացի մրցավար Միգել Մատեու Լաոսը, իսկ Մադրիդում կայանալիք «Ատլետիկո» – «Լիվերպուլ» խաղի սպասարկումը վստահված է լեհ մրցավար Շիմոն Մարցինյակին: