Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների Լիգայում կրկին հաղթելու շանսերից

Յուրգեն Կլոպը Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղի նախաշեմին խոսել է Չեմպիոնների Լիգայում կրկին հաղթելու շանսերից:

«Ես չգիտեմ, թե որքան հեռու կարող ենք գնալ այս մրցաշարում: Դրա շուրջ դեռ պետք չէ մտածել: Այժմ պետք է կենտրոնանանք երեքշաբթի կայանալիք «Ատլետիկոյի» դեմ խաղի վրա: Ես գաղափար չունեմ` արդյո՞ք մենք կհաղթենք Չեմպիոնների լիգայում, թե ոչ:

Անցյալ տարի ցույց տվեցինք, որ կարող ենք հաղթել ուժեղագույններին: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ մեզ կհաջողվի կրկնել դա, բայց ի վիճակի ենք դա անել», – Կլոպի խոսքերն է փոխանցում Goal-ը: