«Բարսելոնան» «Ռոմային» կհրավիրի մասնակցելու Գամպերի գավաթին

«Բարսելոնան» օգոստոսին կխաղա «Ռոմայի» հետ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը:

Կատալոնական ակումբը նախատեսում է Ժոզե Մոուրինյոյին հրավիրել մասնակցելու ամենամյա ընկերական մրցաշարին։

Ժոան Գամպերի 57-րդ գավաթի հանդիպումը կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում օգոստոսի 6-ին կամ 7-ին։

Բացի այդ, «Բարսան» արդեն պայմանավորվել է Ավստրալիայում և ԱՄՆ-ում երկու ամառային շրջագայությունների մասին: