Պաշտպան Աշրաֆ Հակիմին կարող է լքել ՊՍԺ-ն

ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին այս ամռանը կարող է հեռանալ փարիզյան ակումբից։ Որոշ թիմակիցների հետ նա ոչ ջերմ փոխհարաբերություններ ունի, պնդում է RMC Sport-ը:

Խոսքն առաջին հերթին, ըստ աղբյուրի, Հարավային Ամերիկայից ֆուտբոլիստների մասին է։ Հակիմին կարծում է, որ նրանք չեն ներդնում իրենց ամբողջ ուժը թիմի համար:

Հիշեցնենք, որ մարոկկացի ֆուտբոլիստը ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականին՝ Մադրիդի «Ռեալից»: Նրա պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:

Այս մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։