«Յուվենտուսը» չի կարողանում համաձայնության գալ կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկիի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը 28-ամյա խաղացողին առաջարկել է նոր պայմանագիր, ըստ որի նրա աշխատավարձը կկրճատվի՝ 4,5 միլիոն եվրոյից հասնելով 3 միլիոնի։ Սակայն կիսապաշտպանը ցանկանում է պահպանել իր ներկայիս աշխատավարձը։ Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ, ապա իտալացի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով կլքի ակումբը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա տեղափոխությամբ հետաքրքրված են «Ինտերը» և «Միլանը»:
Հավելենք ,որ Բերնարդեսկին այս մրցաշրջանում ընդհանուր առմամբ մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: