Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ԱԱ-2022-ի անցումային խաղերից առաջ խոել է թիմի նպատակների մասին։
«Մենք պետք է շարունակենք խաղալ այնպես, ինչպես միշտ խաղացել ենք։ Պատահական չէ, որ մենք հասանք մեր նպատակներին: Մենք չէինք ցանկանում մասնակցել այս հանդիպումներին, բայց տղաներն իրենց լավ են զգում, և դա կարևոր է։
Մեր նպատակն աշխարհի առաջնությունում հաղթելն է, իսկ դրա համար պետք է հաղթենք առաջիկա 2 խաղերում։ Մենք ցանկանում ենք հասնել աշխարհի առաջնություն, որպեսզի հաղթենք այն»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։