Անգլիացի մրցավար Մայք Դինն այս մրցաշրջանից հետո կավարտի կարիերան

Պրեմիեր Լիգայի մրցավար Մայք Դինը կավարտի կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո, հայտնում է BBC-ն։ 53-ամյա անգլիացին հանդիպումներ սկսել է սպասարկել 1985 թվականին։ Նա ԱՊԼ-ում աշխատում է 2000 թվականից։

Դինը 500-ից ավելի հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։

Նշենք, որ Դինը կարող էր կարիերան ավարտել դեռևս նախորդ մրցաշրջանի վերջում, սակայն որոշել էր հետաձգել համավարակի պատճառով։