Այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսել է արզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հետևյալ կազմով:
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Հենրի Ավագյան – «Նորավանք»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Արման Հովհաննիսյան – «Փյունիկ»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ «Նոա»
Ստյոպա Մկրչյան – ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Սոլոմոն Ուդո – «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Էրիկ Վարդանյան – «Ուրարտու»
Գևորգ Ղազարյան – «Փյունիկ»
Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը Երևան կժամանեն այսօր: Վաղը՝ մարտի 22-ին, Երևան կժամանեն Վարազդատ Հարոյանը և Անդրե Չալըշըրը:
Հովհաննես Համբարձումյանը Covid-19 դրական թեստի պատճառով բաց կթողնի հավաքն ու առաջիկա խաղերը։ Նրա փոխարեն թիմին միացել է «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը։ Հավաքականին վնասվածքի պատճառով չեն միանա նաև Սարգիս Ադամյանը և Լուկաս Սելարայանը: Ադամյանի փոխարեն հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի հետ։