Վիկտոր Օսիմհենը հայտնվել է անգլիական ակումբի ուշադրության կենտրոնում

Անգլիական «Նյուքասլը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, «Նյուքասլի» ղեկավարները ցանկանում են տրանսֆեր իրականացնել այս ամառ:

Աղբյուրի տեղեկություններով՝ նեապոլցիները չեն դիտարկում հարձակվողին վաճառելու տարբերակը։

Վիկտոր Օսիհենը «Նապոլի» է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին «Լիլից»: