«Արսենալը» և Բուկայո Սական բանակցում են

«Արսենալը» բանակցություններ է սկսել հարձակվող Բուկայո Սակայի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ, հայտնում է The Athletic-ը:

20-ամյա ֆուտբոլիստի հետ ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, սակայն «զինագործները» պատրաստ են Սակային առաջարկել երկարաձգել պայմանագիրը աշխատավարձի բարձրացման հնարավորությամբ:

2021/22 մրցաշրջանում Սական «Արսենալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։