«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան ծաղրել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուսին «Էլ Կլասիկոյից» հետո (4:0)՝ հայտնում է AS-ը։
«Ոսկե գնդակը» քոնը կլինի, արդեն հաջորդ տարի»,- ասել է Էրիկը Վինիսիուսին:
Հիշեցնենք, որ բրազիլացին սիմուլյացիայի էր դիմել թիմերի երեկվա հանդիպման ժամանակ:
21-ամյա բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 17 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: